Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ԲՀԿ-ին անվանեց «Մադամ Կուկուշկա» (видео)

Լրատվամիջոցներից որո՞նք են ներկա. -լրագրողների հետ հանդիպումը ներկա-բացակայով սկսեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։ Մարքսիստը անլուրջ է համարում լրագրողների՝ կառավարության ծրագրի վրա բևեռած ուշադրությունը։ Ըստ նրա՝ այնտեղ՝ ներքևում ժողովուրդը չի հետաքրքրվում նման հարցերով։ Չնայած իր համոզմունքին՝ ինքն էլ անդրադարձավ նոր ձևավորված կառավարության ծրագրին, իշխանական ու ընդդիմադիր ուժերին։ Կառավարության ծրագիրը Դավիթ Հակոբյանը համարում է խայտառակութուն, անհեթեթություն։ Մարքսիստի կարծիքով՝ հնարավոր չէ որևէ ծրագրի իրականացում, քանի որ. «Տնտեսագիտական մտքի, սոցիալ-տնտեսական քաղաքականության հարցերում դատարկ գրպանով եկել ու նստել են թե կառավարությունը, թե ընդդիմությունը»։ Ընդդիմությունը, Դավիթ Հակոբյանի համոզմամբ, իշխանության կռիվ են անում միայն. «Ընդդիմությունը չպետք է լինի խռովյալ հոգիների միասնություն» Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, մարքսիստ Դավիթ Հակոբյանը վերջինիս քաղաքական կարգավիճակի անհստակությանը, սև-սպիտակ չներկայանալու հայտարարությանը անդրադառնալով, նշեց. «Խնդրեմ, մադամ Կուկուշկա, ներկայացեք ծիածանի յոթ բազմերանգ գույներով, բայց տվեք ձեր քաղաքական դիրքորոշումը»։ Միևնույն ժամանակ նշեց, որ մեծ հարգանք ունի Գագիկ Ծառուկյանի հանդեպ՝ իբրև կուսակցության ղեկավարի և գործարարի, սակայն որպես քաղաքական գործիչ նրան այս դաշտում չի տեսնում։ «Այն կազմը, որով այսօր նա ներկայանում է խորհրդարանում, ես չեմ ընդունում», - ասաց նա։ Լրագրողների այն հարցին, թե որքանով է արդիական համարում Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության առաջնորդ լինելու խոսակցությունները, Դավիթ Հակոբյանը ուսերը թոթվեց՝ նշելով, որ. « ՀՀՇ-ի ճնճղուկից լիդեր դուրս չի գա»։