Կառավարության ծրագիրը կմնա թղթի վրա (видео)
Поддержи А1+!«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Կառավարությունը չի կարող իրագործել իր ծրագրային դրույթները։ «Կառավարությունը իր ծրագիրը կյանքիր չի կոչի ոչ թե այն պատճառով, որ այստեղ ներկայացված ցուցանիշները իրատեսական չեն, այլ որովհետև կառավարման համակարգում այս ծրագիրը կյանքի կոչողներ չկան»,- այսօր լրագրողներին ասաց «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նախկին պատգամավորը կարծում է, որ Կառավարության ծրագիրն իրականացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ազատ շուկայական տնտեսության ստեղծում։ «Արդյո՞ք կարող է մի երկրում ազատ, մրցակցային շուկայական տնտեսություն լինել, որտեղ ի սկզբանե ամրավցած է օլիգոպոլ կարգավիճակը, որը քանի գնում՝ խորանում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Որպես օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց դեղերի ներկրմամբ զբաղվող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչ «Սզնի» ընկերության կրած վնասները, որի պատճառը դարձել էր ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերության անօրինական գործունեությունը։ «Այսօր «Սզնի» ընկերության տնօրեն Գառնիկ Սահակյանը ողջ իր ունեցվածքը դրել է վաճառքի»,- ասաց Արման Մարտիրոսյանը։ «Ժառանգության» վարչության փոխնախագահն անդրադարձավ նաև ԲՀԿ որդեգրած այժմյան կեցվածքին՝ նշելով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեմ է Կառավարությանը, այլ ոչ թե իշխանությանն ամբողջությամբ։ «Կարծում է՝ ԲՀԿ-ն դեմ է կոնկրետ վարչապետի անձին։ Անկախ նրանից, թե ինչպիսի ընտրություններ են եղել, պարզ է, որ ունենալով այդ թվակազմը՝ նրանք ամենայն հավանականությամբ ենթադրել են, որ կարող են հավակնել վարչապետի աթոռին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Նախկին պատգամավորի կարծիքով ԲՀԿ-ի հենց այս քայլով է պայմանավորված իշխանության հետ կոալիցիա չկազմելը։