Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ընդդիմությունը կաջակցի «Ժառանգությանը» (видео)

2012թ. նախագահի ընտրություններում ընդդիմադիր ուժերը միանալու են՝ աջակցելով «Ժառանգության» թեկնածուին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. կարծում է «Ժառագություն» խմբակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ «Ինչպես «Ժառանգությունը» 2003-ին, 2008-ին միացել է ընդդիմությանը, նույն ձևով ընդդիմության անդամները կմիանան «Ժառանգությանը»»,-նշեց նա։ Եթե ուժերը չհամախմբվեն, նախկին պատգամավորի կարծիքով, դա բացասական հետևանք կունենա մեր երկրի հետագա զարգացման վրա։ Նրա համոզմամբ՝ կարևոր է ոչ միայն այն, որ ընդդիմությունը միասնական թեկնածու կունենա, այլև որ այդ միասնական թեկնածուն կարողանա իշխանությանը որոշակի պայմաններ թելադրել։ Արմեն Մարտիրոսյանն այսօր նշեց ոչ միայն «Ժառանգության», այլև մյուս ուժերի նախագահի հնարավոր թեկնածուների անունները՝ Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան։ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահը չի բացառում, որ ԲՀԿ-ն իր թեկնածուն առաջադրի վարչապետի աթոռի համար։ «Խորհրդարանական երկրորդ ուժն է և կոալիցիա մտնելու համար հնարավոր է նման պահանջ դրած լինի«,- եզրակացրեց նա։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա պարոն Մարտիրոսյանը հայտարարեց, թե այս ուժի գործունեությանը չի հետևում։