Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Շտապ օգնության մեքենա` կառավարության դիմաց (видео)

Այսօր կառավարության շենքի մոտ ժամանեց շտապ օգնության մեքենա: Պատճառն այն էր, որ ժամկետային զինծառայող Ռուբեն Միքայելյանի տատիկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր: Արդեն 3 օր շարունակ Ռուբեն Միքայելյանի մայրը`Շամիրամ Միքայելյանը և տատիկը` Գոհար Չիկլիկյանը փորձում են պատկան մարմինների ուշադրությունը գրավել: Նրանց խոսքերով իրենց որդին պիտանի չէ շարային ծառայության համար, քանի որ ունի սրտի արատ, սակայն նրան զորակոչել են բանակ: Զորամասում տեղի ունեցած վիճաբանությունից հետո Ռուբեն Միքայելյանը կտրել է իր երակները և այժմ նա գտնվում է զինվորական հոսպիտալում: Մայրը նշում է, որ այս պահից սկսած հացադուլ է հայտարարում այնքան ժամանակ, միչնչև որդում ազատեն զինվորական ծառայությունից և նա վերադառնա տուն: Ի դեպ նշենք, որ Ռուբեն Միքայելյանը 1 տարվա զինծառայող է: