Պետրոս Մակեյանն ընդդեմ Վարդան Օսկանյանի (видео)
Поддержи А1+!Վարդան Օսկանյանն, ըստ ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանի, չի կարող լինել ընդդիմության նոր լիդերը ։ «Օսկանյանը կարծում եմ, հլը պետք է ԱԱԾ գործին պատասխան տա»,-ասել է նա։Պարոն Մակեյանը համաձայն է, որ անհրաժեշտ է քաղաքական նոր ուժի կենտրոն, բայց ոչ Վարդան Օսկանյանի շուրջ։ Օսկանյանն, ըստ նրա, պատասխանատու է հարյուրավոր քաղբանտարկյալների բանտերը խցկելու համար։ «Եթե Կոնգրեսը Օսկանյան թեկնածու կլինի ու Կոնգրեսը կպաշտպանի, դա արդեն Կոնգրես չի»,-վստահեցրել է ՀԱԿ ներկայացուցիչը։ Պետրոս Մակեյանը պատասխանում էր այն հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթում նկատե՞լ է ակնարկ, որ Օսկանյանը կարող է դառնալ ընդդիմության նոր լիդերը։ Հանրապետական Մկրտիչ Մինասյանը ինչ-որ բան տեսել է։ «Ակնարկ տողատակերում տեսել եմ»,-ասել է պարոն Մինասյանը։Իսկ Մակեյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում տեսե՞լ է մեսիջներ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որը նույնպես, ըստ լրատվամիջոցների, չի ընդունում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը։ «Միայն Նիկոլ Փաշինյանը չէ, մենք, մեր կուսակցությունը»,-մասնավորեցրել է Պետրոս Մակեյանը։ՀԱԿ ներկայացուցիչը նորմալ է գնահատում ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքի սակավամարդությունը Ազգային Ժողովում խմբակցություն ունենալուց հետո. «Ամառային հանգստի նորմալ հանրահավաք էր»։