Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բնակիչների առողջությունը վտանգված է (видео)

ՀՀ օրենսդրությամբ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները որեւէ պատասխանատվություն չեն կրում բնությանը եւ մարդկանց առողջությանը հասցրած վնասի համար։ Ահազանգում են բնապահպան ակտիվիստները։ «Մենք խոսել ենք հանքարդյունաբերության տարածքում ապրող բնակիչների հետ եւ պատասխանը այնպիսին է, որ եթե քաղցկեղ է առաջանում, նրանք դիմում են մասնավոր ընկերությանը, ով այդտեղ գործունեություն է ծավալում եւ կազմակերպության ղեկավարը շատ կամայական սկզբունքով, որպես բարեգործություն, կարող է ինչ- որ մեկին գումար փոխանցել»,- նշում է բնապահպան Ռուզաննա Գրիգորյանը։ Նրան շտապեց լրացնել մասնագիտությամբ իրավաբան, «Թեղուտ» պաշտպանություն խմբի անդամ Արթուր Գրիգորյանը. «Ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունը չի պարտավորվում ուսումնասիրել, թե ինչի արդյունքում են մարդիկ հիվանդանում եւ մեռնում, ոչ պետությունը, ոչ էլ մասնավորը չի ստանձնում պարտավորություն հնարավոր բացասական հետեւանքներից, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն, հնարավորություն ունենան բուժվելու»։ Բնապահպաններն ահազանգում են, մենք չունենք հստակ մեխանիզմ՝ հանքերում աշխատող եւ հարակից տարածքում ապրող մարդկանց առողջությունն ապահովելու համար: