Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ուշադրություն են պահանջում (видео)

Երկմալյան, Բուզանդի եւ Արամի փողոցների խաբված բնակիչները ուշադրություն են պահանջում: Այսօր գործադիր մարմնի շենքի մոտ նրան նստացույց հայտարարեցին՝ իրենցից վերցրած տներին դիմաց նոր ձեւավորված կառավարությունից փոխհատուցում պահանջելով: «Նոր ենք եկել, թարմ ուժերով, եկել եք, ասելիք ունե՞ք մեզ, ձեզ էլ ենք դիմում հույսով, հավատով»,- հայտարարեց նստացույցի մասնակից Սոնա Մաղաքյանը։ Բնակիչները նաեւ հայտնեցին, որ խորհրդարանի ընտրություններից առաջ ՀՀԿ-պատգամավորի թեկնածուները իրենց ձայների դիմաց խոստացել էին լուծում տալ խնդրին: