Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Գյուղացիները կունենան մատչելի պարարտանյութ (видео)

Գյուղատնտեսության և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարներն այսօր հուշագիր ստորագրեցին, որը հնարավորություն կտա «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերությանը վերսկսել պարատանյութերի արտադրությունը: «Օգոստոսից արտադրությունն արդեն կգործի: Սկզբում կարտադրվի կարբամիդ, որի պահանջարկը հանրապետությունում մեծ է»,-ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հայաստանը պարատանյութեր ստանում է միայն արտերկրից: Ըստ նախարար Սերգո Կրապետյանի, այսուհետ հնարավորություն կլինի ներկրվող պարատանյութերի թիվը կրճատել և գյուղացուն տրամադրել ավելի մատչելի ու որակով չզիջող պարարտանյութ. «Այս տարի կարտադրվի 15 հազար տոննա պարարտանյութ: Ամենակարևորն այն է, որ կկազմակերպենք տեղական արտադրություն և փողերը մեր երկրից դուրս չի գա»,-նշեց նախարարը: Գյուղատնտեսության նախարարն այսօր անդրադարձավ նաև մարզերում տիրող իրավիճակին: Շիրակի մարզի բնակիչներին անհանգստացնում է երաշտը և կառավարության տրամադրած էլիտար կոչվող ցորենի անորակ սերմերը, որոնք այս տարի բերք չեն տա: «Մենք չենք հայտարարել, որ երաշտ է սպասվում կամ երաշտ է, իհարկե սակավաջուր տարի է այս տարի, սակայն ընդհանուր առմամբ հանրապետությունում այս տարի ցորենի վիճակը լավ է, բարձր բերք է սպասվում, իհարկե տեղեր կան, որ բերքատվությունը ցածր կլինի»,-հավաստիացրեց պարոն Կարապետյանը: