«Պետք է հավատալ և վստահել դատախազին» (видео)
Поддержи А1+!ՀՀ քաղաքացին պետք է հավատա եւ վստահի դատախազին: Սա ՀՀ գլավար դատախազ Աղվան Հովսեփայանի ցանկությունն է, որի մասին այսօր նա բարձրաձայնեց դատախազության աշխատողի օրվա առիթով՝ 94-ամյակին նվիրված միջոցառմանը: «Դատախազի ցանկացած որոշում, ցանկացած ցուցում պետք է հասկանալի ու բացատրելի լինի հասարակության համար»,- ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Միջոցառմանը հրավիրված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ քաղաքացին առաջին հերթին չպետք է վախենա դատախազից: Նա հատկապես կարեւորեց դատախազի դերակատարությունը կաշառակերության դեմ պայքարի հարցում եւ իր շնորհավորական խոսքն ասելիս մեջբերեց Սերժ Սարգսյանի մտքերը. «Մենք պետք է հաղթահարենք այն քաղցկեղը, որով հիվանդ է մեր հասարակությունը, եւ որը կոչվում է կաշառակերությունը, այս ճանապարհին կիրառվելու են եւ վիրահատական, եւ մյուս բոլոր օրինական մեթոդները»: Օրվա առիթով այսօր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին մեդալներով ու պատվոգրերով: Յուրաքանչյուր ուժային կառույց իր կողմից անհատական պարգեւներ հանձնեց դատախազության աշխատըակիցներին: Արդարադատության նախարարությունը չէր հասցրել պատրաստել պարգեւները եւ բավարարվեց միայն շնորհավորական խոսքով: «Այսօր դատախազությունը ունի հպարտանալու շատ բան եւ ունի առջեւում տեսլական, թե ինչի պետք է հասնեն»,- հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ հայտարարեց, որ դատախազությունն իր համար հարազատ մի միջավայր է, քանի որ ինքը քննչական բաժնում երկարամյա աշխատանքի փորձ ունի. «Մենք դատապարտված ենք միասին աշխատելու, եւ Աստված թող պահապան լինի ձեզ եւ մեզանից էլ անպակաս լիենք, ես էլ ձեզ կենաց»: