Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Անպատժելիության արդյունք է (видео)

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դաժան սպանությունը, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը համարում է որակ կազմող երեւույթ: «Անպատժելիությունը որակ է կազմում և դեպք դեպքի հետևից է գնում»,-ասաց նա։ Արամ Մանուկյանի կարծիքով Վահե Ավետյանի սպանությունը անպատժելիության արդյունք է, որը հովանավորվում է իշխանության կողմից։ «Պատկերացնում եք դա լիներ ուրիշ ռեստորանում, ուրիշ բիզնեսմենի հետ, ինչ կանեին, կուտեին»,- նշեց նա։ Պարոն Մանուկյանի կարծիքով Սերժ Սարգսյանն այսօր պետք է լիներ Վահե Ավետյանի ընտանիքի կողքին եւ ոչ թե գնար Կիեւ ֆուտբոլ դիտելու: Արամ Մանուկյանին մտահոգում է նաեւ որոշ մտավորականների անտարբերությունը եւ քաղաքական գործիչների կողմնակալ վերաբերմունքը։ «Քո հողի վրա, ոք աֆիցերին սատկացրել են, բա հոխորտա, ձեն հանի, վախենում ես, որ քո հետ էլ այդպես կվարվեն»,- ավելացրեց պարոն Մանուկյանը։ Անդրադառնալով «Հարսնաքարը» պայթեցնելու վերաբերյալ Պաշտպանության նախարարության մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դիրքորոշմանը՝ Արամ Մանուկյանը նշեց, որ սա ըմբոստ ոգու դրսեւորում է։ ՀԱԿ անդամի կարծիքով՝ «Ոչ ոքին չես կարող մեղադրել, երբ սպանում են քո ընկերոջդ, հարազատին սպանում են։ Այդ պահին դժվար է ասել, սպասի տեսնենք, հարգարժան դատավորը կամ դատախազը ինչ որոշում կկայացնեն»։ Լրագրողների խնդրանքով Արամ Մանուկյանն այսօր անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե առաջիկա նախագահի ընտրությունների ժամանակ ընդդիմադիրների դաշտը կունենան մեկ թեկնածու։ Այդ մասին խոսելը պարոն Մանուկյանն այսօր համարում է վաղ, սակայն վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից՝ ՀԱԿ-ը ունի մեկ թեկնածու՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: