Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ոստիկանները կենդանի պատ էին կազմել (видео)

Այս պահին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ մոմավառության ակցիայի մասնակիցների և կենտրոնի ոստիկանների ու ՊՊԾ աշխատակիցների միջև տեղի է ունենում բախում: Ակցիայի մասնակիցները վանկարկում են ՛Մարդասպան՛, ՛Հանցագործ՛:Ոստիկանները 3-4 շարք են կազմել և հրում են թե լրագրողներին, թե քաղաքացիներին: Ակցիայի մասնակիցները բարձր պահում էին ՛Ես Վահե Ավետյանն են՛, ՛Չեք մարսելու՛ պաստառները: Ներսում հարսանյաց արարողութուն է ընթանում: Ռոբերտ Մելքոնյանը հորդորում էր մասնակիցներին պարզապես վառել մոմերը և հեռանալ, վերջիններս պատասխանում էին, որ սա ոչ միայն մոմավառություն է, այլ նաև բողոքի ակցիա: ՊՊԾ և կենտրոնի ոստիկանությունը Հարսնաքարում են: Այժմ հորդառատ անձրև է տեղում, սակայն ակցիայի մասնակիցները չեն հեռանում Հարսնաքարից:Կենտրոնական մուտքի լույսերը անջատված են: Մասնակիցները վանկարկում են ՛Նեմեց հեռացիր՛, ՛Արդարություն՛: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և Երեւանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը փորձում են ակցիայի մասնակիցներին համոզել, որ հետ գնան: Նշենք , որ նրանք առանց համազգեստի են: Ակցիայի մասնակիցները տեղից չեն շարժվում: