Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Եկեղեցին դեռ խոսք չունի «Հարսնաքարի» վերաբերյալ (видео)

Եկեղեցին դեռեւս ոչինչ ասել չի կարող «Հարսնաքարի» դեպքերի կապակցությամբ, որոնց արդյունքում գիտակցության չգալով՝ մարդ մահացավ։ «Եկեղեցին ինչ ասի էդ հարցում, եթե կա օրենք, կա ոստիկանություն, կա դատախազություն, որոնք իրենք պետք է, ասենք, էդ հարցերով զբաղվեն»,-ասում է Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր սպասավոր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։ Սարկավագը շատ բան չգիտեր հունիսի 17-ին տեղի ունեցածի մասին, սակայն տեղյակ է, որ հարուցվել է քրեական գործ եւ դատարանը կատարվածի մասին օրենքով վերաբերմունք կարտահայտի։ Սարկավագի կարծիքով եկեղեցին պետք է դիրքորոշում հայտնի, երբ սխալ է կիրառվում օրենքը, ասենք, դատարաններում. «Կարգը օրենքինն է, ես գամ ի՞նչ ասեմ. ես որ գնամ, դատախազը կասի՝ ինչի՞ ես եկել»։ Սարկավագը բազում դեպքեր է հիշում, որ երբ դատախազությունը սխալ մեղադրանքներ է առաջադրել, որոշ հոգեւորականներ միջամտել են եւ թանկ են վճարել։ «Կան մարդիկ՝ իմ նման սարկավագներ, որոնք կարգալույծ են եղել»,-ասում է հոգեւոր սպասավորը։ Ընդդիմության հանրահավաքների ժամանակ էլ, ըստ սարկավագի, կային քահանաներ,, որոնք իրենց խոսքն են ասել ժողովրդին։ Ի դեպ՝ հոգեւորականի հետ լրագրողների հանդիպման հովանավորը, դատելով սարկավագի թիկունքի պաստառից, «Սենատոր» կազինոն էր։