A
A
Բացվեց նոտարական պալատի շենքը (видео)
Поддержи А1+!20 տարվա գործունեությունից հետո` այսօր, Նոտարական պալատը վերջապես ունեցավ իր շենքը։ «Նոտարական պալատը կատարելու է իր ֆունկցիաները նորովի, թարմացված եւ ժամանակի ոգուն համապատասխան»,- նշեց Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը։ Պալատի շենքի բացման օրը, սակայն, պատահական չէր ընտրված։ «Այսօր մեր հանրապետության նախագահի ծննդյան օրն է, խնդրում եմ բոլորով շնորհավորենք եւ ծափահարենք»,- ավելացրեց Նոտարական պալատի նախագահը։