Հեղինե Բիշարյանը քննադատում է (видео)
Поддержи А1+!Նորընտիր խորհրդարանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին դուր չի գալիս. «Այստեղ կան թաղային հեղինակություններ, եւ այնպիսի մարդիկ, որոնք նախագիծ գրելու համար չեն: Ցավ եմ ապրում, որ այդպիսի մարդիկ նորից հայտնվեցին ԱԺ-ում»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա կարծիքով, պետք է որոշակի քայլեր ձեռնարկել` խորհրդարանն իր կոչմանը վերադարձնելու համար. «Պետք է ԱԺ մանդատն ու անձեռնմխելիությունը այլեւս այնպիսի դերակատարություն չունենան, որ ցանկացած մարդ ամեն ինչի գնով հայտնվի ԱԺ-ում»,- ասաց Հեղինե Բիշարյանը: Միաժամանակ Տիկին Բիշարյանը դրական միտումներ էլ է տեսնում նոր ԱԺ-ում։ «Ես ողջունում եմ, որ բավականին շատ քաղաքական ուժեր են հայտնվել ԱԺ-ում ու նաեւ ՀԱԿ-ը, «Ժռանգություն» խմբակցությունում նոր դեմքեր կան», - ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: ՕԵԿ խմբակցությանը չի մտահոգում այն, որ ընդդիմադիր ուժերի թիվն ավելացել է ԱԺ-ում։ «Այն հնարավորություն կտա, որ իշխանությունը, իշխանական թեւը ավելի ուշադիր եւ կազմակերպված աշխատի»,- ասաց Հեղինե Բիշարյանը: Իր կուսակացության անունից տիկին Բիշրայանը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր նրանց հետ, սակայն մի պայմանով. «Եթե ԱԺ-ում քաղաքական ուժերը կարող են առաջարկել այնպիսի նախագծեր, եւ որտեղ մեր տեսակետները կհամընկնեն»,- ասաց տիկին Բիշրայանը: ՕԵԿ-ը դեռ չի որոշել` իր համամասնական ցուցակով ներկայացված, սակայն խորհրդարան չանցած 2 թիմակիցների` Դավիթ Կարեպատյանի եւ Նելսոն Զուլոյանի ճակատագիրը: Կուսակցությունը նրանց խոստացել է փոխնախարարների պաշտոններ, իսկ թե որ, այս հարցը կքննարկվի առաջիկա օրերին` ՕԵԿ քաղխորհրդի նիստում: Ինչ վերաբերում է այն փաստին, որ իշխանությունն ԱԺ-ում ներկայացված է կոալիցիոն 2 ուժերով, Հեղինե Բիշարյանը դրան եւս հանգիստ է նայում եւ չի կարծում, թե կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալով իրենք թուլացել են։ «Սա նշանակում է, որ մենք երկու կոալիցիոն ուժերով շատ լավ պետք է աշխատենք, որ քիչ թիրախներ ունենանք»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: