Պաշտպանելու են Րաֆֆի Հովհաննիսյանին (видео)
Поддержи А1+!«Ընդդիմությունը պարտադրված է հանդես գալ միասնական թեկնածուով»,-այսօր հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքանդր Արզումանյանը։ Ըստ նրա, այս պահին հատվածական է ընդդիմադիր դաշտը եւ միտումները շատ ավելի անջատողական են, քան՝ միավորող։ Պարոն Արզումանյանը հիշեցնում է, որ ՀԱԿ-ը դեռեւս կորուստներ է կրում եւ դա կարող է շարունակվել։ Ի՞նչ կարծիքի է Օսկանյանի՝ ընդդիմադիր թեկնածու լինելու մասին։ Խնդիր չի տեսնում գոնե Սահմանադրության շրջանակներում. «Ինքը վաղուց բոլորել է իր 35 ամյակը տարին»։ Ինքը Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում ակնարկ չի նկատել Օսկանյանին առաջիկա ընտրություններում պաշտպանելու մասին։ Ինքը, իր կուսակցությունը եւ իր խմբակցությունը պաշտպանելու են Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե վերջինս առաջադրվի, Օսկանյանին պաշտպանելու մասին չի էլ մտածել։ «Օսկանյանը երբեւէ չի եղել իմ գաղափարական համախոհը»,-ասում է ՀՀ նախկին արտգործնախարարը։ Ինչքանո՞վ ՀԱԿ-ի առաջնորդը կարող է լինել ընդդիմության առաջնորդ։ Պարոն Արզումանյանը ոչինչ ասել չի կարող, առայժմ, ըստ նրա, ՀԱԿ-ը լքում են տարբեր քաղաքական ուժեր եւ դրանից ՀԱԿ-ը միայն հզորանում է, 16 քաղաքական ուժ դեռ մնացել է. «Եթե նրանք դուրս գան, կարող ա էլ ավելի ուժեղացած ՀԱԿ-ը դուրս գա էս պրոցեսից»։