A
A
Կլինի համահայկական մոմավառություն (видео)
Поддержи А1+!«Վահե Ավետյան» հասարակական շարժումը «Հարսնաքարում» ծեծի արդյունքում մահացած բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը հայտարարում է համահայկական մոմավառության օր: Շարժման անդամները կասկած չունեն, որ Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեկան գործը ոստիկանությունը փորձում է կոծկել: Շարժման անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ, քանի որ այն, ըստ տիկին Ալավերդանի քաղաքական ենթատեքստ ունի; «Այսինքն քաղաքականացումը ոչ միայն գործողություններով է, այլև անգործությամբ, Դա քաղաքականացում է, դա քաղաքականացնում է հենց իշխող կուսակցությունը»,- ասաց նա: