Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Հայաստանը տրամադրված չէ պատերազմի» (видео)

«Մենք համակարծիք ենք, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում եւ որքան շուտ բոլորն ընդունեն դա, եւ ինչպես նշում են համանախագահ երկրների ղեկավարները, սկսեն պատրաստել հասարակությունը խաղաղությանը եւ ոչ թե պատերազմի, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի գալ կարգավորմանը»,- ասասց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան՝ համատեղ մամուլի ասուլիսում։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն առաջարկում է շփումներ սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջեւ. «Կողմերի պատասխանատվությունն է՝ պատրաստել հասարակությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Շատ լավ կլիներ, եթե բոլոր կողմերից լիներ այդ ցանկությունը»։ «Երկու կողմերի համար անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հակահարվածի միջոցներից, որոնք կհանգեցնեն հետագա սրման, ինչպես նաև հեռացնել դիպուկահարներին շփման գծից` այս է իմ ուղերձը. որով ես նաև հանդես եկա Բաքվում»: Զանյեն ընդգծել է, որ վստահություն ձևավորող միջոցառումների խթանումը, այդ թվում` մարդկանց շփումները հակամարտության կողմերի միջև, որի շուրջ համաձայնել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում` ԵԱՀԿ առաջնահերթություն է: Արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով «Ա1+»-ի հարցին մասնավորեցրեց, թե ինչպես է Հայաստանն իր հասարակությանը պատրաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ըստ պարոն Նալբանդյանի, Հայաստանը բացարձակապես տրամադրված չէ պատերազմի՝ ի տարբերություն Ադրբեջանի, ամբողջ խնդիրը հռետորաբանության մեջ է։ Ըստ Էդվարդ Նալբանդյանի, հակամարտության կարգավորման Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային դիրքորոշմանը, հենց սա էլ մեզ տարբերում է Ադրբեջանից։ Այցի ընթացքում Գլխավոր քարտուղարը կհանդիպի նաև Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հետ: Երևան այցով Գլխավոր քարտուղարն ավարտում է իր` Հարավային Կովկաս ուղևորությունը, որը սկսվել էր Բաքվում հուլիսի 8 - 9 - ին, որին հաջորդեց հուլիսի 9 - 11-ի այցը Թիֆլիս: