A
A
ԱԺ արտահերթ նիստ` հուլիսի 17-ին (видео)
Поддержи А1+!ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» արտահերթ նիստ անելու առաջարկով են հանդես եկել։ Նրանք առաջարկում են հուլիսի 17-ին, ժամը 12-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով։ Այդ մասին հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը մամլո ասուլիսում՝ չասելով, որ այդ ուժերից ով է կոնկրետ առաջարկի հեղինակը։ Նա կոչ արեց բոլոր անկախ պատգամավորներին գնալ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սենյակ եւ ստորագրել առաջարկի տակ։ Ստորագրահավաքը կսկսվի այսօր ժամը 17.55-ից։ Ձեւաթղթերը ուղարկվել են քարտուղարություն։