Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բեգլարյանը զրուցել է վարորդների հետ (видео)

Տրանսպորտի եւ կապի նախարարությունն ուսումնասիրում է երեկ Աբովյանում ու Չարենցավանում գործադուլ հայտարարած վարորդների խնդիրը: «Այսօր կոնկրետ ուզումնասիրություններ ենք անում` անօրինակությունն ինչումն է կայանում` կա օրինականություն, թե ոչ եւ մանրամասները կներկայացնենք ձեզ»,- ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Երթուղայինների վարորդները բողոքում են, որ նույն եթուղիով աշխատում են բարեգործական ավտոբուսներ, որի արդյունքում իրենք այլեւս շահույթ չեն ստանում: «Քինգ Դելյուքս» ընկերությանը պատկանող 5 երթուղիների սեփականատերերի կարծիքով` խախտվել է Բարեգործության մասին օրենքը, եւ այդ ավտոբուսների գործունեությունն անօրինական է: Այսօր վարորդները պետք է բողոքի ակցիա անցկացնեին կառավարության շենքի դիմաց, սակայն մայրաքաղաքա չժամանեցին; Պարզվում է` Գագիկ Բեգլարյանը հասցրել է զրուցել նրանց հետ. «Այսօր ինձ համար ամենակարեւորը, որ աշխատում են, երթուղի են դուրս եկել բոլոր մեքենաները»: Ի դեպ, պարոն Բեգլարյանն այսօր համառորեն փորձում էր խուսափել հարցերից, սակայն կառավարության շենքից դուրս գալով համաձայնվեց զրուցել: Իսկ իր ղեկավարած նախարարության շենք նա հասավ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: