A
A
Ջհանգիր Աղայի անունով փողոց Երևանում (видео)
Поддержи А1+!Եզդի հերոս Ջհանգիր Աղայի անունով փողոց Երևանում: Այս խնդրանքով օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին բաց նամակով դիմել են «Սինջար» եզդիների ազգային միավորման երիտասարդ անդամները: «Սինջար» միավորման նախագահ Բորիս Թամոյանը կարծում է, որ իրենց խնդրանքը դեռ մի փոքր էլ ուշացած է եւ հուսով է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «այս հարցին ճիշտ լուծում կտա»։ «Ջհանգիր Աղան մասնակցել է 1918թ. Բաշ Ապարանի և Սարդարապատի մարտերին, երբ թուրքական զորքը հարձակվում էր Սարդարապատի ուղղությամբ, առաջինը առանց հրամանի Ջհանգիր աղան էր, որ դուրս եկավ թուրքական զորքի դեմ»,- ներկայայցնում է ազգային հերոսին Բորիս Թամոյանը։