Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ղարաբաղցիները չե՞ն թողնում, որ Ադրբեջանը զարգանա (видео)

«ԼՂՀ-ն է մեղավոր, որ Ադրբեջանը չի կարողանում մտնել կայուն զարգացման ուղի»: Նման մեղադրանք ադրբենջանցիները հայկական պատվիրակությանը ներկայացրել են հունիսի 20-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած «ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթաժողովում: Այսօր կառավարության մամուլի սրահում հայկական պատվիրակության անդամները նաեւ նշեցին, որ իրենց ելույթներում ադրբեջանցիներն առիթը բաց չեն թողել՝ ԼՂ հիմնախնդրի էությունը փոխելու եւ կեղծ քարոզչություն իրականացնելու համար: «Մեղադրանքներ հնչեցին ինչպես ՀՀ կողմից տարածաշրջանի միջուկային վտանգի տարածման, սեյսմիկ վտանգի, ՀՀ կողմից հրդեհների ստեղծման առումով: Հնչեցին մեղադրանքներ, որ ՀՀ-ն ոչնչացնում է տարածաշրջանի ֆլորան ու ֆաունան, պատմական հուշարձանները»,-ասաց ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։ Ադրբեջանական կողմի մեղադրանքներն անպատասխան չեն մնացել: ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի նամակը չի ընթերցվել ՄԱԿ-ում՝ Գագաթաժողովի աշխատանքների ավարտի առիթով, սակայն մեր պատվիրակության պահանջով այն տեղադրվել է ՄԱԿ-ի կայքէջում: Սա եւս վրդովեցրել է ադրբեջանցիներին. ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը բացատրեց. «Քայլի դիվանագիտական ճկունությունն էր, որ այդ պարագայում Ադրբեջանը չէր կարող որեւէ ձեւով արձագանքել, կամ պատասխանել, ինչը իրենք փորձում էին անել, բայց իրավասու չէին»: