«Սևանի ջրի բացթողման անհրաժեշտություն այսօր չկա» (видео)
Поддержи А1+!Սեւանից լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջրի բացթողման անհրաժեշտություն այսօր չկա։ Կարծում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ Կառավարության որոշումը նա համարում է անհիմն, քանի, որ այս տարի առատ ձյունը գերազանցել է բոլոր նախորդ տարիներին։ «Այդ ջրամբարների ջուրը ինչ եղավ։ Եվ ես շատ եմ զարմանում Վլադիմիր Մովսիսյանի վրա, որը Սեւանի հարցով հանձնաժողովի նախագահն է, եւ այսօր լռում է»,- ասաց նա։ Թեեւ այս տարի երաշտի տարի է հայտարարվել, սակայն Ագրարագյուղացիական միավորման նախագահի խոսքերով՝ Հայաստանում երաշտ հասկացողությունը հարաբերական է եւ կարող է տեւել հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 10-ը։ Պարոն Բերբերյանին ավելին քան անհանգստացնում է այն հանգամանքը, որ այսօր ունենք 4500 հա ցորենի կորուստ։ Նախքան գյուղացուն տրամադրելը՝ ցորենի սերմնացուն փորձարկում չի անցել, իսկ այսօր չաճած 1 կգ ցորենի դիմաց գյուղացուց պահանջում են 150-180 դրամ: