Բանասերները դիպլոմներ ստացան (видео)
Поддержи А1+!Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները Չարենցի կամարի մոտ ստացան իրենց դիպլոմները։ «Այս պահին շատ երկար եմ սպասել, և ուրախ, և տխուր ապրումներն են խառնվել իրար։ Տխուր եմ, որ հրաժեշտ եմ տալիս մայր բուհին՝ չնայած հուսով եմ ժամանակավոր»,-ասաց մագիստրոս Գայանե Դալլաքյանը։ Հուզված էին հատկապես մագիստրոսները։ Մագիստրոսական երկու տարիները նրանց կարծիքով շատ բան են իրենց տվել։ Նարե Բունիաթյանը կարևորում է հատկապես գործնական գիտելիքների փոխանցումը։ «Ցանկացած ուսանողի համար շատ-շատ կարևոր է, որպեսզի անցնի այս երկու տարվա փորձաշրջանը»,-նշեց Ռոզա Մարդումյանը։։ Սոնա Աբրահամյանը գոհ է իր ֆակուլտետից ։ Սա, նրա հավաստմամբ, այն եզակի ֆակուլտետներից է, որ մագիստրատուրայի երկու տարիների ընթացքում չի կրկնվում բակալավրիատի ծրագիրը։ Մագիստրոսի կարծիքով՝ հենց այդ բացը պետք է փորձեն լրացնել նաև մուս ֆակուլտետները։ Ավարտածների համար այս պահին ամենից առաջնային խնդիրը աշխատանք գտնելն է, ստացած գիտելիքները նախընտրած բնագավառում օգտագործելը։ Նրանցից շատերը դեռ փնտրտուքների մեջ են, իսկ ահա Սոնան համոզված է, որ համալսարանը ոչ թե օգնում է աշխատանք գտնել, այլ ճանապարհ է ցույց տալիս՝ ինչպես ճիշտ զբաղվել ինքնակրթությամբ։ «Մեր օրերում պետք է լինել խելացի և բանիմաց գործիդ մեջ և այս դեպքում արդեն կարևոր չէ՝ դիպլոմդ կարմիր կլինի թե կապույտ։