Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կոզեռնցիները Նախագահականի առջև էին (видео)

Կոզեռն թաղամասի բնակիչները պահանջում են չեղյալ հայտարարել իրենց սեփականությունը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2003թ.-ի որոշումը։ Այսօր նրանք կրկին Նախագահականի առջև էին։ 2003թ.-ին Պռոշյան փողոցի առաջին նրբանցքը Կառավարության կողմից հայտարարվել է պետական գերակա շահ ճանաչված հանրային տարածք։ Տարածքը պետք է իրացվեր և տեղում բազմաբնակարան շենքեր կառուցվեր։ «Տարիներ շարունակ երեք որոշումներ են կայացվել, և դրանց արդյունքում չի իրականացել իրացումը»,- ասաց «Համայնք և իրավունք» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը։ Բնակիչների բազմաթիվ պահանջներից հետո իրականացված սեփականաշնորհումից հետո բնակիչների սեփականության վկայականներում նշվել է, որ տները գտնվում են հանրային գերակա շահի նարածքում։ «Ժամկետներն անցել են, և իրացումը չի իրականացվել, իսկ այդ գրառումը պահպանվել է մեր վկայականներում։ Այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում բանկային համակարգից օգտվել, մեր գույքը համարժեք գնահատել»,- ասաց Սամվել Մկրտչյանը, ով նույնպես բնակվում է տվյալ տարածքում։ Սեփականաշնորհելուց հետո ևս առաջ են եկել մի շարք խնդիրներ. սեփականաշնորհման վկայականներում կան բազմաթիվ վրիպակներ։ «Այս պահին կան ավելի քան 30 այդպիսի խնդիրներ, սակայն 30 մարդու մենք չենք պատրաստվում դատարան ուղարկել»,- ասաց իրավապաշտպանը։ Կոզեռնի բնակիչները խնդրի լուծման իրենց տարբերակն ունեն։ «Առաջարկում ենք՝ մեր վկայականներից մեկ այլ նշումով վերացնել այդ դրույթը»,- ասաց Սամվել Մկրտչյանը։