Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հմայակ Հովհաննիսյանին գցե՞լ են (видео)

«Լսեք, ուրեմն դուք ուզում եք ես Վահե Ավետյանի օրն ընկնե՞մ: Օլիգարխների հետ չեն վիճում մեր երկրում», -Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանայս խոսքերը վերաբերում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որի ղեկավարած կուսակցության համամասնական ցուցակով նա պատրաստվում էր մտնել խորհրդարան: Իսկ ինչո՞ էր ԲՀԿ-ն Հմայակ Հովհաննիսյանին ընդգրկել իր համամասնական ցուցակում՝ քաղաքագետը սա հասկացել է ընտրություններից հետո. «Իմ անունն օգտագործվեց իբրեւ խայծ, դա ես պարկեշտ չեմ համարում, ես դա անբարոյականություն եմ համարում»: Պարոն Հովհաննիսյանն այսօր էլ չի հրաժարվել խորհրդարան մտնելու գաղափարից: Նա մտադիր է մասնակցել աշնանը կայանալիք թափուր ընտրություններին, օրինակ՝ Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում. «Ես ֆավորիտ եմ, ես ինքս ինձ հետ եմ մրցակցելու իմ թուլության հետ, իմ շատախոսության հետ»: Պարոն Հովհաննիսյանն հասկացել է, որ ինքը, որեւ ուժի աջակցության կարիքն այլեւս չունի: Նա վիրավորված է հատկապես իր գրասենյակում մայիսի 6-ի նախօրեին ձեւավորված միասնական շտաբի կազմում եղած ուժերից. «Եկան նստեցին, իրենց հարցերը լուծեցին` Լեւոն, Օսկանյան, թողեցին փախան: Չկա ավելի հրեշավոր երեւույթ, քան անշնոհակալ մարդն է»։