Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կամքի ուժ բոլորին է պետք (видео)

Սխալ տերմինաբանություն, ոչ ճշգրիտ վիճակագրություն, տեսանյութերում խոսքի եւ կադրի անհամապատասխանություն, հաշմանդամների հանդեպ խղճահարության առաջացման կամ ընդհակառակը հերոսացման միտում։ Այս ամենը արձանագրել է «Ունիսոն» ՀԿ-ն իր հեռուստամոնիտորինգի ընթացքում: «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանին մտահոգում է հայկական սերիալներում հաճախ հնչող այն մտքերը, թե հաշմանդամը կարող է ոտքի կանգնել միայն կամքի մեծ ուժի շնորհիվ։ «Նրանք ովքեր ոտքի չեն կանգնել, օրինակ՝ ես կամքի ուժ չունե՞մ։ Իրականում, դա իրականության հետ կապ չունի, կամքի ուժը բոլորին է պետք»,- ասաց նա։ Պարոն Ալավերդյանը ընդգծեց, լսողության հետ խնդիրներ ունեցողների իրավունքները շարունակվում են ոտնահարվել՝ լրատվական թողարկումները ապահոված չեն սուրդո թարգմանությամբ: Երբեմն էկրաններին հայտնվող վազող տողերը նույնպես չեն լուծում այդ խնդիրը: Նա կարծում է, որ նույնիսկ հաշմանդամ բառը օգտագործելիս պետք է զգույշ լինել եւ այն անհարկի չշահարկել; Այսօր Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց առաջնային խնդիրը շարունակում է մնալ զբաղվածության հարցը: 172000 հաշմանդամների միայն 8-9 տոկոսն աշխատանք ունի։