Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ադիբեկյանի կանխատեսումը (видео)

Լեռնային Ղարաբաղի գործող նախագահը չի փոխվի և հուլիսի 19-ին կայանալքի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ չի լինի, վստահ է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ղարաբաղում ընտրության իրավունք ունեցող 90 600 քաղաքացիներից, ըստ սոցիոլոգի, նախագահական ընտրություններին կմասնակցի 75 տոկոսը,որոնք էլ իրենց ձայնը կտան Բակո Սահակյանին։ Ընտրողների 25 տոկոսի ձայնը կբաշխվի մյուս երկու թեկնածուների` Հայաստանի ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանի և ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր անկուսակցական Վիտալի Բալասանյանի միջև, կարծում է պարոն Ադիբեկյանը: Ահարոն Ադիբեկյանը պարզել է, թե ինչու Վիտալի Բալասանյանին չի հաջողվի հաղթանակ տանել. « Նա գնում է նույն սցենարով, որն իրագործում են շատ անհաջող Հայաստանում ընդդիմադիր ուժերը: Ընդունում են ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք, ամեն ինչ սևացնում են, մրում են և չեն փորձում իրատեսորեն մոտենալ և չեն փորձում իրատեսորեն մոտենալ և հավաքել տատանվող ձայներն իրենց կողմը»: Պարոն Ադիբեկյանը համամիտ չէ Վիտալի Բալասանյանի այն հայտարարության հետ, որ նախորդ 5 տարիների ընթացքում Արցախում տարբեր ոլորտներում միայն անկում է գրանցվել: Նա նաեւ համոզված է, որ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանային չի հաջողվի սոցիալական դժգոհության ալիք բարձրացնել: