Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բժիշկները վտանգի առջեւ են (видео)

Մի սպանեք բժշկին: Ահազանգում է «Դեղ արտադրողների եւ նորմուծողների միության» նախագահ Սամվել Զաքարյանը` հայտարարելով, որ բժիշկն այսօր պաշտպանված չէ: Նա մասնավորապես անդրադարձավ հունիսի 17-ին «Հասրանաքար» ռեստորանում ռազմական բժիշկների դաժան ծեծին ու Վահե Ավետյանի ողբերգական սպանությանը: «Դեղ արտադրողների եւ նորմուծողների» միությունն այսօր հանդես հատարարությամբ` դատապարտելով բժիշկների նկատմամբ ցանկացած բռնություն. «Սպանելը մարդկային արվեստ չէ, հոշոտում են գազանները` առանց գիտակցության, չունենալով շեֆին հաճոյանալու բնազդային մակարդակի միտում, «քուչում» ինքնահաստատվելու մոլուցք, սեփական դժբախտությունն ու նյարդերը ուրիշի վրա բարդելու կարողություն»։ Մանրամասները՝ http://www.a1plus.am/am/social/2012/07/14/samvel-zaqaryan