Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բաբուխանյանն անհանդուրժող է ՀԱԿ-ի հանդեպ (видео)

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը լրագրողներից տեղեկացավ, որ Վանո Սիրադեղյանի հանցանքն ապացուցված չէ, սակայն նրան անվանեց հանցագործ. «Կա վճիռ, դատավճիռ եւ դատավճռով ապացուցված է Վանո Սիրադեղյանի շատ ծանր մեղքը»։ Հայկ Բաբուխանյանը չէր հիշում ոչ դատավճիռը, ոչ էլ որեւէ դրվագ դատական այն գործընթացից որտեղ ապացուցվեց Վանո Սիրադեղյանի մեղքը։ «Այո, Վանո Սիրադեղյանը խուսափեց դատարանի առաջ կանգնելուց, դիմեց փախուստի, սակայն կարծում եմ, որ մի օր, այնուամենայնիվ, արդարադատությունը կվերականգնվի»,-շարունակեց նա։ Բաբուխանյանն այսօր չթաքցրեց, որ ատում է Հայ Ազգային Կոնգրեսին եւ նրա անդամներին անվանեց հանցագործ։ Նա պատասխանում էր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ-ի որոշմանը, ըստ որի Կոնգրեսը չի պատասխանելու Բաբուխանյանի, Գեղամյանի եւ Խոսրով Հարությունյանի ասածներին «Դա սովորական հանցագործներ են, որոնք հայ ազգի դեմ կատարել են հանցագործություն, դեռ չեմ պատժվել, հուսով եմ մի օր կպատժվեն»,- ասաց նա։ Հանրապետական խմբակցության անդամը համաձայն չէ, որ ինքը որպես օրենսդրական մարմնի ներկայացուցիչ անմեղության կանխավարկած է խախտում՝ ՀԱԿ-ի անդամներին հանցագործ անվանելով, ընդունելով հանդերձ, որ որեւէ դատավճիռ չկա։ Պատգամավորն իրեն համարում է քրիստոնյա, բայց ոչ ՀԱԿ-ի հանդեպ, ինքը անհանդուրժող է ՀԱԿ-ի հակաքրիստոնեական դրսեւորումների դեմ. «Հայ քրիստոնյան պետք է հետեւողական լինի իր անհանդուրժողականության մեջ»։ Ի դեպ, պատգամավորի հաշվարկներով, իր ներկայությունը ՀՀԿ համամասնական ցուցակում այդ կուսակցությանը մոտ 5 տոկոս ձայն է բերել. «Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից է հնչեցված այդ թիվը»։