Դարպասապահը դարձել է կոշկակար (видео)
Поддержи А1+!Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երբեմնի դարպասապահ Սամվել Պողոսյանին կյանքը ստիպել է դառնալ կոշկակար: «Ես տասներկու տարի Հայաստանի հավաքականի դարպասապահն են եղել: Դա հեշտ բան չի: Շան դժվար պարտականություն է։ Շատ ճանաչված մարդկանց հետ եմ խաղացել՝ Հունան Պողոսյան, Կարեն Գալստյան, Նորիկ Դավթյան»,- պատմում է կոշկակարը, ով աշխատում է Կենտրոնում։ Նա կոշկակարությամբ սկսել է գումար վաստակել 29 տարի առաջ: Աշխատել է կոշիկի ֆաբրիկայում և ամենաբարձր կարգն է ունեցել: «Ես, օրինակ, կոշկակարություն սովորել եմ մեծ եղբորս մոտ: Ինքը կարում էր, ես էլ աչքի տակով նայում էի, ես այն ժամանակֆուտբոլ էի խաղում: Ես 6-րդ ռազրյադի կոշկակար եմ. 6-րդ ռազրյադը ամենաբարձր կարգն է»,-ասաց նա։ Սակայն նույնիսկ ամենաբարձր կարգ ունեցող կոշկակարը այսօր դժվարությամբ է իր արհեստով գումար վաստակում: Արհեստավորն իր ստացած գումարը նույնիսկ աշխատավարձ չի անվանում: «Աշխատավարձ հասկացությունը մեզ մոտ ինչպե՞ս է՝ հացի խնդիր։ Մենք ուղղակի յոլլա ենք գնում»,- ասում է Սամվել Պողոսյան։ Ֆուտբոլիս եւ կոշկակար Սամվել Պողոսյանն ասում է՝ իր արհեստով արտերկրում կարող է բարեկեցիկ կյանք ապահովել իր ընտանիքի համար, բայց գերադասում է, որ Հայաստանում համապատասխան պայմաններ ստեղծվեն ապրելու համար: «Չենք ուզում մեր հայրենիքը՝ Հայսատանը թողնել.ծնվել ենք, որ գնա՞նք։ Եթե մեզ մոտ կոշիկի արդյունաբերությունը աշխատեր, ոնց որ առաջ էր աշխատում, այդ ժամանակ ավելի լավ կլիներ»,- ասաց նախկին ֆուտբոլիստը: Լինում են դեպքեր, երբ Սամվել Պողոսյանն իր հաճախորդներից գումար չի վերցնում: Իր իսկ խոսքերով՝ ոչ թե փողը, այլ ձեռքերն է պատիվ բերում: «Մենք աշխատում ենք շուկայի վրա: Հիմա օր օրի ամեն ինչ թանկանում է: Դե արի հաճախորդին բացատրի՝ գիտես ինչ էն ժամանակ մեխ էինք խփում ու փող չէինք վերցնում, հիմա խփենք՝ մի 100 դրամ վերցնենք։ Ամաչում եմ, ես ինքս ամաչում եմ»,- ասաց կոշկակարը։