Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ԱՕԿՍ-ի գործը դատարանում է (видео)

25.07.12-ից կդադարեցվի ԱՕԿՍ-ի շենքի հետնամասում ընթացող ապօրինի շինարարությունը։ Նման որոշում է կայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով 7 հայցվորների միջնորդությունը; Շինարարությունը կկասեցվի մինչև դատական լսումները սկսվելը: Աբովյան 3 և 3/1 շենքերի բնակիչները մեկ ամիս առաջ դիմել են դատարան։ «Դատավորը որոշել է արգելել պատասխանող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին արգելել երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 և 3/1 հասցեներին կից տարածքում կատարել որոշակի գործողություններ»,- ասաց «Մեր Քաղաքը» նախաձեռնության ակտիվիստ Վարդան Գերավետյան։ Հիշեցնենք, որ հուշարձանի անմիջապես հետնամասում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ԱՕԿՍ-ի շենքի հետնամասը քանդվել է խորհրդարանի ընտրությունների հաջորդ օրը։ «Դա արվեց մայիսի 7-ին։ Այսինքն՝ բոլոր լրագրողները զբաղված էին ընտրություններով և «Լոկալ Դիվելոփըրզ»ի սեփականատեր Մայրապետյանը ժամանակ չկորցրեց և նրանք փաստորեն ոչնչացրին մեր ազգային, մշակութային կոթողը»,- ասաց Վարդան Գերավետյան։ «Մեր Քաղաքը» նախաձեռնության անդամի խոսքերով մինչև օրս չկա փաստաթուղթ, որը թույլ է տալիս քանդել ԱՕԿՍ-ի շենքի թեկուզ մի հատվածը։ Իսկ կառուցվող շենքի նախագիծը զուտ ձևական բնույթ է կրում. «Բացի դրանից Սամվել Մայրապետյանը ԱՕԿՍ-ի տակի հողը գնել էր։ Հարց է առաջանում՝ դու ո՞նց ես շենքի տակի հողը գնում, եթե շինությունը ուրիշ հիմնարկության բալանսի վրա է։ Այստեղ շատ լուրջ խնդիրներ կան, որոնց պատասխանը Մայրապետյանը պետք է տա։ Ինքը մաս-մաս այդ տարածքը գնել է»։ Ըստ նախագծի հյուրանոցի առջև լինելու է զբոսայգի և կայանատեղի։ Իսկ դա ենթադրում է, որ կքանդվի ևս մեկ պատմական հուշարձան։ «Եթե ուշադիր նայենք դա Աբովյան 3 շենքի տեղն է։ Նշանակում է՝ ինքը կառուցելու է դա և հետագայում շենքը երևի կմտցնեն գերակա շահի տակ, էլի կբերեն, կհամարակալեն, իբր տեղափոխելու համար, իսկ շենքը Մայրապետյանը կվերցնի իրեն»,- համոզված է Վարդան Գերավետյան։ Ծավալվող շինրարարական աշխատանքները Աբովյան փողոցի շենքերից գտնվում են ընդամենը 1 մետր հեռավորության վրա։ Մինչ այդ այս նույն տեղում եղել է բակ և ճանապարհ մեքենաների համար։ «Կլինի դա Նարեկ Սարգսյան, թե ուրիշ մեկը, ով նախագծել է, ինքը պատկերացնու՞մ է, որ իր շենքի դիմաց նմանատիպ շինություն լինի։ Բացարձակ տգիտություն է, նման շինարարության տակ ստորագրելը»,- ասաց նախաձեռնության անդամը