Սիրիահայերը քաղաքականությունից դուրս են (видео)
Поддержи А1+!Բանաստեղծը, դեղագետը, ոսկերիչը եւ ռեստորանատերը այսօր հանդիպեցին հայ լրագրողներին։ Նրանք Հայաստան են եկել Սիրիայի Հալեպ քաղաքից Բանաստեղծն ու ոսկերիչը արդեն Հայաստանի քաղաքացի են։ Ռեստորանատեր Վազգեն Մեսրոպյանը դժգոհում է՝ դժվար է Հայաստանի վիզա ձեռք բերելը սահմանի վրա Մեսրոպյանն անհանգիստ է նաեւ այն առումով, որ Հայաստանը շատ է ձգձգում սփյուռքահայերին քաղաքացիություն տալու գործընթացը. «Չորսից վեց ամիս է տեւում»։ Փափագում են նաեւ, որ հայկական ավիափոխադրող ընկերությունը իջեցնի Հալեպ-Երեւան չվերթի տոմսերի գները։ Ակնկալում են, որ տոմսերի գները կիջեցվեն։ Ի դեպ, սիրիահայերը ոչ մի ցանկություն չունեն պատասխանելու, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրում՝ պատճառաբանելով,որ «քաղաքականության մեջ չեն մտնում»։ Ի դեպ, այսօր կաեռավարությունը հնարավորություն է տվել սիրիահայերին ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանային անցման կետերում, իսկ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում։