Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հեղինակային իրավունքի խախտում (видео)

Գրագողությունը ավելի ծանր հանցագործություն է , քան ասենք՝ բնակարանային գողությունը: «Չէ՞ որ մարդու ուղեղի աշխատանքի արդյունքը կամ կատարումը շատ ավելի բարձր է գնահատվում» ,- ասում է «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Սուսաննա Ներսիսյանը: Նա կարծում է, որ այսօր Հայաստանում ամենահաճախ խախտվող իրավունքներից մեկը՝ հեղինակայինն է: «Եթե պրոդյուսերը թույլտվություն չունի, եթե հեղինակները թույլ չեն տվել, ապա արդեն համերգն անօրինական է»,- ասաց նա։ Նա հեղինակային իրավունքի խախտում է համարում նաեւ , երբ տեսահոլովակի սկզբում գրվում են միայն պրոդյուսերի եւ կատարողի անունները. «Բայց ով է ստեղծել ստեղծագործությունը, երբեք չի գրվում, դա անձնական իրավունքի խախտում է»։ Տիկին Ներսիսյանը անձնական իրավունքի խախտում գնահատեց նաեւ այսօր գետնանցումներում տեսասկավառակների վաճառքը։ «Այ , եթե դուք լինեիք, չէի՞ք վիրավորվի, որ ձեր ստեղծած մտավոր աշխատանքի արդյունքը ինչ որ աստիճանների վրա է»,- նշեց Սուսաննա Ներսիսյանը: