Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Իմ երկիրը ծրագիր չունի» (видео)

«Իմ երկիրը ծրագիր չունի».- ստեղծագործական 50-ամյա փորձի խորքից դառնացած նշում է ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, որ արվեստագետներին այսօր պատշաճ ուշադրություն չի հատկացվում, աշխատելու համար պայմաններ չեն ստեղծում. «Նպատակներ կան, գաղափարներ կան, բայց միջավայրը, հասարակությունը, երկիրը մի տեսակ շատ չի ոգևորում, այսօր արվեստագետը շատ անպաշտպան է»։ Քանդակագործի համար անդառնալիորեն անցած են սոցիալիզմի ժամանակները, երբ երկիրը ստեղծագործող մարդու կողքին էր. «Այսօր, երբ ինձ հարցնում են, թե ինչ ծրագրեր ունեմ, ես լռում եմ։ Ո՞նց կարող եմ ծրագրերի մասին խոսալ, երբ որ իմ երկիրը ծրագիր չունի»։ Սովետական միությանը Իտալիայից առաջին ոսկե մեդալ բերած արվեստագետն այսօր իր՝ չորացած ծառերից պատրաստած առաջին քանդակները հիշեց։ Առաջինը կոչվում էր «Չարն ու բարին». «Նույնիսկ իմ անունը փայտփորիկ էին դրել, թերթերը գրում էին՝ առավոտից իրիկուն՝ չըխկ հա չըխկ, չըխկ հա չըխկ»,-ասաց նա։ Թոքմաջյանը, որ նաև ճարտարապետության և քանդակագործության դասախոս է, երիտասարդների մեջ տաղանդներ է փնտրում և ուրախանում նրանց ավյունով։ «Զարմանալի է, բայց ամենից շատ ակտիվ են հատկապես աղջիկները»,-նշեց նա։