Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վանո Սիրադեղյանը Հայաստանու՞մ է, թե՝ ոչ (видео)

Ես չեմ կարող ասել՝ Վանո Սիրադեղյանը Հայաստանու՞մ է, թե՝ ոչ,-այսօր հայտարարել է նրա թիկնազորի նախկին պետը։ «Վանո Սիրադեղյանին ես ինքս եմ ճանապարհել»,- ասաց նա։ Երեւանում Վանո Սիրադեղյանին նրա թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն 2000 թվականի ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերն իր մեքենայով իջեցրել է Սունդուկյանի անվան թատրոնի տարածքում։ Այդ օրից նրան չի տեսել։ Լրագրողները նկատեցին, որ Սունդուկյանի մոտ է գտնվում Ֆրանսիայի դեսպանատունը, որտեղ պարոն Սիրադեյանն այցելել էր նաեւ հոկտեմբերի 27-ի գիշերը։ Միգուցե հենց դեսպանատան մո՞տ է Սուրեն Սիրունյանը թողել Վանո Սիրադեղյանին «Էլ ես հետ չեմ նայել համաձայն պայմանավորվածության»,-ասաց նա։ Սիրադեղյանի հեռանալու հաջորդ օրը Սիրունյանին տարել են ոստիկանության քրեական հետախուզության վարչություն այն հիմնավորմամբ, որ վերջինս կիմանա, թե որ ուղղությամբ է փախել Ներքին գործերի նախկին նախարարը «Էդ ստի դետեկտորը, հա՞, էդ սարքը բերել էին հոկտեմբերի 27-ի գործով անցնող հանցագործներին ստուգելու համար, առաջինը Հայաստանում փորձարկվել ա ինձ վրա»,- հայտնեց նա։ Դետեկտորը ոչինչ ցույց չի տվել։ «Ճի՞շտն եք ասել»,- հարցրին լրագրողները։ «Իհարկե ոչ, իհարկե՝ ոչ։ Ճիշտը որ ասեի « Օրինաց երկրի» կամ Հանրապետական կուսակցության անդամ կլինեի այդ ժամանակ»,- ասաց նա։ Լրագրողները նկատեցին, որ այսօրվա բացահայտումներից հետո ոստիկանությունն անկասկած կհետաքրքրվի Սուրեն Սիրունյանով։ Դա չի վախեցնում վերջինիս. «17 տարեկանից հետո՝ Ղարաբաղյան շարժումից սկսած իմ վախը վերացած ա եղել»։ Սիրունյանին չի մտահոգում նաեւ մի քանի օր առաջ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի արած արտահայտությունն այն առիթով, թե Վանո Սիրադեղյանը կձերբակալվի, եթե վերջինս վերադառնա Հայաստան «Ուրիշ բան չէի էլ պատկերացնում, որ կասի փոխոստիկանապետը, քանի որ միջազգային հետախուզում է հայտարարված Վանո Սիրադեղյանի նկատմամբ»,- ասաց նա։ Սիրունյանն ուզում է, որ Սիրադեղյանը վերադառնա։ «Հայաստանում մթնոլորտ է փոխվել եւ Վանոյի կարիքը կա»,-ասում է նրա թիկնազորի նախկին պետը։ Ըստ Սուրեն Սիրունյանի, այնուամենայնիվ այդ մթնոլորտը դատական համակարգին չի վերաբերվում, եւ Վանո Սիրադեղյանը հենց այնպես վեր չի կենա ու գա Հայաստան։