Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Արամ Մանուկյանի մասին (видео)

Սուրեն Սիրունյանը տեղեկություններ չունի, որ Վանո Սիրադեղյանին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է ՀՀ գործող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Ժամանակին մամուլում հրապարակված այս տեղեկության մասին պարոն Սիրունյանն առաջին անգամ էր լսում։ «Առաջին գնալուց էլ տարբեր անուններ էին տալիս, թե ովքեր էին ճանապարհել, երկրորդ գնալուց էլ։ Էդպիսի բան չկա»,-ասաց Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը։ Նա հիշում է, որ Հայաստանից հեռանալու օրը՝ 2000-ի ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը Վանո Սիրադեղյանը գտնվել է ՀՀՇ շենքում եւ «ոչ մի պաշտոնատար անձ չի այցելել ՀՀՇ շենք»։ «Ոչ մի պաշտոնատար անձի հետ հեռախոսային խոսակցություն չի ունեցել, քանի որ հեռախոսը գտնվել է իմ մոտ։ Նաեւ ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել Վանո Սիրադեղյանի գնալուց»։