Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ավելացել են ճնշումներն ու բռնությունները (видео)

Վերջին 3 ամսում ավելացել են լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ճնշումներն ու բռնությունները,-այս կարծիքին է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը; «Ի տարբերություն առաջին եռամսյակի, երբ մենք ոչ մի ֆիզիզկական բռնության դեպք չէինք արձանագրել, ապա այս երկրորդ եռամսյակի ընթացքում, որը որ ներառում էր ընտրական ժամանակաշրջանը, արձանագրվեցին 3 ֆիզիկական բռնության դեպք եւ 3-ն էլ ընտրությունների ժամանակ»,-լրատվամոնիտորինգի եռամսյա արդյունքների ամփոփմանն ասաց կոմիտեի նախագահը։Փոխարենը ըստ պարոն Մելիքյանի, այս տարվա Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ լրագրողներն աշխատել են առավել բարենպաստ պայմաններում համեմատած 2008-ի նախագահի ընտրությունների հետ։ Աշոտ Մելիքյանը դժգոհ է մասնավորապես հեռուստաընկերությունների արտադրանքի որակից։ Հեռարձակման ոլորտն, ըստ մասնագետի ազատ չէ; «Հեռուստաընկերությունները մեծապես կախված են գործող իշխանություններից եւ գործադիր ավելի շատ մարմիններից»,-ասաց պարոն Մելիքյանը։ Հայաստանը փոքր երկիր է եւ, ըստ կոմիտեի նախագահի, հեռուստալրագրողներին տրվող իշխանությունների հրահանգները գաղտնի չեն մնա. «Շատ լավ դա երեւում է եթերով, եթե մոնիտորինգ ենք անում»: Փորձագետը չի սպասում, որ նախագահի ընտրություններից առաջ հեռուստալրատվամիջոցների ազատությունը երկրում կպակասի, բայց բարելավում էլ չի ակնկալում. «Մեր հեռուստաեթերում ինչ-որ լճացման միտումներ եմ նկատում»: Լրատվամիջոցների աշխատանքի մասին հաջորդ զեկույցը պարոն Մելիքյանը կհրապարակի ուղիղ երեք ամիս հետո։