Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Երևանին բիոզուգարաններ պետք չեն (видео)

Երևանին բիոզուգարաններ հարկավոր չեն։ Կարծում է« Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Լիլիկ Սիմոնյանը։ Նրա խոսքերով՝ այն տեղերում, որտեղ կան կոյուղագծեր, ինչպես Երեւան է, կոյուղացված զուգարանները շատ ավելի ճիշտ են։ Իր խոսքերը հիմնավորելու համար տիկին Սիմոնյանն որպես օրինակ նշեց այսօր Հանրապետության հրապարակի շրջակայքում տեղադրված բիոզուգարաններն ու դրանց տարածած գարշահոտությունը: «Չէ որ մետրոյի ներսում կա զուգարան, պետք է վերեւն էլ դնել»,- նշեց նա։ Հանրապետության հրապարակի հարակից բիոզուգարանների պատասխանատու Անժելա Դովլաթբեկյանը չի հերքում, որ այսօր մայրաքաղաքի կենտրոնւմ բիոզուգարնաները տհաճ հոտեր են տարածում, անկախ նրանից որ ինքը ջանք չի խնայում մաքրությունն ապահովելու համար. «Երբ շոգ է լինում է, հոտ է գալիս» Արարատի մարզի 2 գյուղերի եւ Աբովյանի մարզի Ֆանտան գյուղի դպրոցներում արդեն տեղադրվել է մեկական բիոզուգարան։ 30 հատ էլ տեղադրվել է գյուղացիների տներում, քանի որ այնտեղ բարձր է եղել աղիքային հիվանդությունների մակարդակը։ Տիկին Սիմոնյանի խոսքերով՝ բիոզուգարաններն օգտակար են նաեւ գյուղատնտեսության համար՝ այն կարող է օգտագործվել որպես պարարտանյութ։ Ի դեպ, մեկ բիոզուգարան կառուցելը արժե 2-ից 3 հազար ԱՄՆ դոլար։