Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Զինվորական հանցագործությունների մասին (видео)

Հայկական բանակում ամենատարածված հանցագործությունը զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելն է: Սա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության» դատական գործերի մոնիթորինգի արդյունքն է: «Մոնիթորինգի ընթացքում դիտարկել ենք շուրջ 181 գործեր, որոնցում ներգրավված են եղել 290 ամբաստանյալներ»,-նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանը։ «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացված դատական համակարգի մոնիթորինգը թվով 4-րդն է: Լարիսա մինասյանի խոսքերով մոնիթորինգի արդյունքները գոհացուցիչ չեն. «դեռ արդարադատության և դատական իշխանության օբեկտիվության դժվար գոհացնեն, բայց դա պրոցես է, որ պետք է անպայման անցնել»: Մոնիթորինգի տվյալներով ամբաստանյալների մոտ 50 տոկոսը շարքային զինծառայողներ են, 10 տոկոսը կրտսեր սերժանտներ, 6 տոկոսը` ավագ լեյտենատներ: «Հնարավոր չի, որ դատավարության բոլոր մասնակիցները ամեն ինչից գոհ լինեն, համենայնդեպս քննչական ծառայությունը և զինվորական դատախազությունը իրենց հասանելիք ամեն ինչ անում են, որպեսզի նման բողոքները աստիճաննն իջեցվի»,-նշեց ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ Արման Պողոսյանը: Պարոն Պողոսյանը վստահեցնում է, որ նախարարությունն արձանագրում է զինված ուժերում յուրաքանչյուր իրավախախտում և հանցագործությունների պատժողական քաղաքականության խստացում: Զինվորական դատախազության ներկայացուցիչ Արտակ Հարությունյանն անդրադառնալով արդեն դատարանում քննվող զինվորական գործերին, հավաստիացրեց, որ յուրաքանչյուր գործ քննվում է բազմակողմանի, օրենքի բոլոր պահանջներով: Իսկ ինչ վերաբերում է դատավորների կողմնակալությանն, ապա ըստ պարոն Հարությունյանի դրանք սուբյեկտիվ կարծիքներ են. «իրականությանը չհամապատասխանող տվյալներ են շատ դեպքերում հրապարակվում»: