ԼՂՀ ընտրությունները համարել են ժողովրդավարական (видео)
Поддержи А1+!Չնայած Ադրբեջանի ջանքերին՝ միջազգային լրատվամիջոցները հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Նախագահի ընտրությունները որակել են ոչ թե որպես համայնքի, այլ նախագահի: Ինչ վերաբերում է ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, ըստ պատմաբան Գևորգ Մելքոնյանի այն տարբերվում է նախորդներից. «Շատ կարևոր դիտարկում արվեց Ռուսաստանի ներկայացուցչի կողմից, որտեղ նշվեց, որ ի տարբերություն Կոսովոյի, Լեռնային Ղարաբաղն ավելի ամուր պետականության հիմքեր ունի և ավելի շատ հիմքեր ունի ճանաչվելու որպես անկախ պետություն»: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը վստահեցրեց, որ այսօր Արցախի ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական են, քան օրինակ Ուկրաինայում տեղից ունեցած վերջին ընտրությունները: Չնայած դրան, քաղաքագետը հոռետեսորեն է մոտենում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մոտալուտ լուծմանը: «Եալկետ» ակումբի այսօրվա բանախոսները ևս մեկ անգամ արձանագրեցին, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահի 5-րդ ընտրությունները որակել է որպես ժողովրդավարական: