Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Ինչու է գողը պաշտպանված, իսկ թալանվածը`անպաշտպան» (видео)

Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ 74- ամյա Էմմա Սահակյանը այսօրվանից հացադուլ հայտարարեց Նախագահական նստավայրի մոտ։ Մինչ այսօր նա 82 օր շարունակ նստացույց էր անցկացնում նույն վայրում: «Ոստիկանության գիտությամբ գողացել են իմ ողջ ունեցվածքը՝ Օրբելի 8 շենքի բնակարան 73-ը»,- ասաց նա։ 74-ամյա Էմմա Սահակյանը պնդում է, որ իր բարեկամներից զրկվել է բարեկամուհու Սուսաննա Մարգարյանի թեթեւ ձեռքով 2009 թ-ի հունիսին: «Տեղեկացել եմ միայն մեկ ամիս հետո, երբ որ հայտնվել եմ փողոցում»,- ասաց նա։ Սերժ Սարգսյանի նստավարի մոտ 82- օրյա նստացույցի ընթացքում տիկին Սահակյանին միայն պատասխանել են, որ գործում հանցակազմ չկա։ Ի դեպ, Էմմա Սահակյանը այսօր Սերժ Սարգսյանից միայն մեկ հարցի պատասխան է սպասում.«Ինչո՞ւ է գողը պաշտպանված, բայց թալանվածը անպաշտպան»։ Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկը խնդրում է գոնե իրեն վերադարձնել տան ներսում եղած գույքը: 74 -ամյա կնոջ խոսքերով այլեւս կորցնելու ոչինչ չունի եւ հանուն արդարության պատրաստ է պայքարել մինչեւ իր կյանքի վերջ: