«Հարսնաքար»-ի դիմաց (видео)
Поддержи А1+!Երեւանում տեղացող հորդառատ անձրեւը չի խանգարում «Վահե Ավետյան» հասարական շարժման ակտիվիստներին՝ «Հարսնաքար» համալիրի մոտ պահանջել պատժել կառույցի սեփականատեր, ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա թիկնազորին։ Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվանից երկու ամիս անց անցկացվող պիկետը ծրագրված էր մինչեւ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձումը Ադրբեջան։ Սակայն , ըստ շարժման անդամ Գարեգին Չուգասզյանի, իրենք առիթն օգտագործում են՝ շեշտելու, որ երկուսն էր դատապարտելի արարքներ՝ պարզապես իրականացված տարբեր հարթություններում։ Եթե Սաֆարովի ոճրագործությունը եւ նրա ներումը պետք է գնահատական ստանա արտաքին հարթությունում, ապա Վահե Ավետյանի հետ կապված միջադեպը, ըստ նրա, պետք է լուծում ստանա ներքին հարթությունում՝ հայաստանյան հասարակության կողմից, մանավանդ, որ այս պահին ընթանում է գործով դատավարությունը։ Պիկետի մասնակիցները նաեւ պահանջում են փակել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը։ Հիշեցնենք, որ բժիշկ Վահե Ավետյանը մահացել է « Հարսնաքար» համալիրում հունիսի 17-ի դաժան ծեծկռտուքի ժամանակ ստացած վնասվածքների հետեւանքով։