Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Այրեցին Հունգարիայի դրոշը (видео)

«Հայազն» միության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները Հունգարիայի հյուպատոսության դիմաց այրեցին այդ երկրի դրոշը: Մինչ այդ «Հայազն» միության ներկայացուցիչներն հայտարարեցին, որ «Հունգարիան իրեն պահել է պոռնիկի պես, իսկ մենք պոռնիկներին գնում ենք կոպեկներով»։ Այս հայտարարությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները կոպեկներ գցեցին Հուգնարիայի դրոշի վրա` վանկարկելով «ամոթ-ամոթ», ապա երգեցին հայրենասիրական երգեր: Հունգարիայի հյուպատոսության մոտ մոտ 100 հոգանոց երթի մասնակիցները եկել էին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտից, որտեղ եւս անցկացրել էին բողոքի ակցիա: Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը սեպտեմբերի 1-ին հայ սպային կացնահարած ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում է շնորհել: