Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Խաչիկ Ասրյանը պահանջում է հարգանքով խոսել (видео)

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն այսօր կառավարության շենքի առաջ պահանջեց, որ այդ զոհված զինծառայողների մայրերը հարգանքով խոսեն իր հետ։ Երբ նա մտնում էր Կառավարության շենք, կանայք նրան «Հիտլեր» անվանեցին։ Ավելի ուշ կանայք ասում էին, թե այդպես բնութագրել են Խաչիկ Ասրյանի պահվածքը։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցին մասնակցում էին ինչպես բանակում տարբեր հանգամանքներում զոհված զինծառայողների մայրերը, այնպես էլ այլ քաղաքացիներ տարբեր պահանջներով։