A
A
Մանվել Գրիգորյանն ու Բակո Սահակյանը պարեցին միասին (видео)
Поддержи А1+!Մանվել Գրիգորյանն ու Բակո Սահակյանը պարեցին միասին հանուն ՀՀ-ի եւ Արցախի Երկրապահ կամավորական միության՝ օգոստոսի 10--ից սեպտեմբերի 2-ը Արցախ ավանդական ուխտագնացության մայր միջոցառումը տեղի ունեցավ Հադրութ վարչական շրջանի Տողաձորի ջրաշխարհի տարածքում։ Ջրաշխարհը պատկանում է ԵԿՄ վարչության անդամ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով հրաժեշտից առաջ պարեց ուխտավորների հետ, դիտեց հրավառությունը։ Ուխտավորների մեծ մասը Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկներն էին, որոնք են հիմնականում պայքարել Հադրութի գյուղերի պաշտպանության եւ ազատագրման համար։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ հարակից գյուղերի բնակիչները։