A
A
2000 -ամյա չինարի ծառ Ղարաբաղում (видео)
Поддержи А1+!Արցախի Մարտունի վարչական շրջանում է հայտնի տնջրի /չինարի / ծառը, որը երկու հազար տարեկան է: Կարմիր շուկա գյուղից մոտ երեք ու կես կմ հեռավորության վրա է կանգնած չինարին, որի 44 քառ. մետր փչակում մինչեւ քսան հոգի միաժամանակ կարող են նստել: 54 մետր բարձրությամբ չինարին պահպանվում է պետության կողմից: Ասում են, որ այն ԱՊՀ ամենահաստաբուն ծառն է: Այս շրջանում գտնվողները առիթը բաց չեն թողնում այցելելու եւ տեսնելու ծառը: Նրանցից շատերն էլ իրենց «հետքն» են թողնում՝ աղտոտելով շրջապատը, նաեւ ծառի փչակը: Թեեւ արգելված է փչակում մոմ վառելը, սակայ ն շատերը խախտում են՝ այն ընկալելով իբրեւ սրբատեղի: Երկու հազար տարեկան ծառի հետ կապված ասքերը շատ չեն, սակայն ասում են, որ այս չինարիի սաղարթի ստվերում նույնիսկ Մեսրոպ Մաշտոցն է նստել: