Համազգային թատրոնը կունենա՞ իր շենքը (видео)
Поддержи А1+!20 տարի շարունակ տարբեր բեմերում գործունեություն ծավալած Համազգային թատրոնը հնարավոր է ունենա իր սեփական տանիքը։ Այն նախատեսվում է կառուցել Գլխավոր պողոտայի վերջնամասում։ Ճարտարապետների մի մասը դեմ է այդ տարածքում շենքի կառուցմանը՝ համարելով այն հանրային տարածք,որին ձեռք տալ չի կարելի։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ մետրոպոլիտենը ամբողջովին չի կառուցվել եւ այդ տարածքում շենքի առկայությունը անթույլատրելի է. «Քաղաքի ճանապարհները չի կարելի փակել» Շենքի կառուցման նպատակով այսօր հրավիրված հանրային քննարկմանը Գուրգեն Մուշեղյանն առաջարկեց Թատրոնի շենքը կառուցել կասկադի մոտ կամ Աբովյան փողոցի վերջամասում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը զարմանում է. «Թատրոնի շենք է, ոչ թե կազինո եւ ոչ թե ռեստորան»։ Սոս Սարգսյանը հիշում է թե ինչ ճանապարհներ է անցել թատրոնը , մինչեւ տեղավորվել է թատերական ինստիտուտի շենքը եւ վարձակալել տարածք։ Ըստ նախագծի՝ թատրոնը պետք է ունենա ամֆիթատրոն եւ 350 հանդիսատեսի համար դահլիճ։ Թատրոնի շենքը կկառուցվի միայն հանրային քննարկումների արդյունքում ընդունված որոշումից հետո երկու տարվա ընթացքում։