Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Օլիմպիական խաղերը մեկնարկեցին (видео)

Կեսգիշերին երևանցիները ոչ միայն իրենց տներից, այլև Սիրահարների այգուց հնարավորություն ունեցան ուղիղ հեռարձակմամբ հետևելու Լոնդոնում մեկնարկած 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Ճիշտ է, Լոնդոնում արարողությունը դեռ շարունակվում էր, երբ Սիրահարների այգում հեռարձակումը դադարեցվեց։ Օլիմպիական ամառը մինչև օգօստոսի 12-ը հաղթանակներ է խոստանում։ Երևանցիները վստահ են՝ 10 մարզաձևերում հանդես եկող մեր 25 մարզիկները առանց հաղթանակի չեն վերադառնա։ Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ։ Խաղերի բացման խոսքը վերապահված էր Մեծ Բրիտանիայի Ելիզավետ 2-րդ թագուհուն։ Արարողությունն ավարտվեց մեծ հրավառությամբ։ Ի դեպ, երեկ չնայած սպասվում էր, որ օիմպիական ջահը կվառի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը կամ արքայազն Ուիլյամսը, այդ պատիվը վերապահվեց 7 բրիտանացի մարզիկների։