Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Արծրունին կմնա անազատության մեջ (видео)

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը խորհրդակցական սենյակում կես ժամ մնալուց հետո որոշեց, որ ցմահ բանտարկյալ Արսեն Արծրունին կմնա անազատության մեջ։ Նա 1996 թվականին մեծ աղմուկ հանած «Դրոյի» գործով դատապարտվել է մահապատժի, որը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկման։ Արծրունին մեղադրվել է երկու տարբեր սպանություններ դրդելու մեջ։ 2011 թ. ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո այս հանցագործության համար նախատեսվում է 12 տարի ազատազրկում և ոչ ցմահ դատապարտում, ինչի համար էլ Արծրունին դիմել է դատարան իր գործի վերանայման պահանջով։