Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Պատճառաբանում. Երգը շատ լուրջ է (видео)

13-ամյա Մարինե Աբրահամյանին միայն երեկ են թույլ տվել մասնակցել Մանկական եվրատեսիլի նախընտրական փուլին։ Հայաստանյան կազմկոմիտեի պատճառաբանումը մեկն էր՝ երգը շատ լուրջ է։ «Մենք ուսումնասիրեցինք կանոնները և տեսանք, որ Եվրատեսիլը երբեք չի արգելել լուրջ երգեր։ Ցանկացած երգ կարող է լինել, բնականաբար, ցենզուրայի մեջ»,- ասաց «Me prodaction» ընկերության հիմնադիր տնօրեն Միքայել Մարգարյանն, ով նաև Մարինեի պրոդյուսերն է: Այն, որ երգը լուրջ է, չի ժխտում նաև Միքայելը, սակայն, ինչպես նա է նշում, նույն լրջությունն ունի նաև Ուկրաինայի այս տարվա ներկայացուցչի երգը։ Հաշվի առնելով երգչուհուն պրոդյուսերների բողոքն ու վրդովմունքը՝ Մանկական եվրատեսիլի հայաստանյան կազմկոմիտեն, այնուամենայնիվ, որոշեց Մարինեին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ։ «Մենք ստացանք մի ուրախալի լուր։ Ինձ զանգահարեցի Հ1-ից և ասացին որ Մարինե Աբրահամյանը մասնակցելու է նախընտրականին»,- ասաց պրոդյուսերը: Մարինեն թեև նոր է իմացել, որ մաստակցելու է Մանկական եվրատեսիլի նախընտրական փուլին, սակայն ինչպես ինքն է ասում, երբեք չի հուսահատվել։ «Մենք չէինք հանձնվում ու պայքարում էինք, որովհետև ես ունեմ ասելիք ու ես պայքարում եմ, որպեսզի ինձ էլ լսեն։ Երգիս մեջ ես ասում եմ՝ ստոպ ամեն արհավիրքին, ստոպ ռումբերին, և չեմ ուզում, որ մանուկները տեսնեն պատերազմ»,- ասաց 13-ամյա երգչուհին: Մարինեն և նրա կողքին գտնվող մարդիկ հույս ունեն, որ Մանկական Եվրատեսիլի Հայաստանյան մասնակցի ընտրությունը կլինի արդար և անկողմկալ, և փոքրերի այս մրցույթում իրենց դերակատարումը չեն ունենա մեծերը։ «Մենք ուզում ենք հավատալ, որ այնուամենայնիվ ապրում ենք մի երկրում, որ գոնե երեխաների հարցերի վերաբերյալ խտրականություն կամ պաշտոնի չարաշահում տեղի չի ունենա»,- ասաց «Տաղանդավոր սերունդ» մանկապատանեկան ՀԿ փոխնախագահ Լիանա Ստեփանյանը: Իսկ Մարինե Աբրահամյանը խոստանում է, որ իր երգը կհասնի մարդկանց: